Օգնության են հասել փրկարարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 25, 2012 12:03
Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում` Բուսաբանական այգու մոտ, սայլակով հաշմանդամ քաղաքացին մոլորվել է և չի կարողանում վերադառնալ «Հաղթանակ» թաղամաս` տուն-ինտերնատ: Դեպքի վայր մեկնած ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը (պարամեդիկով) 1954 թ. ծնված Լ. Պապոյանին տեղափոխել է «Հաղթանակ» թաղամասի տուն-ինտերնատ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Նույն օրը, ժամը 14.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 8-րդ զանգվածի 2-րդ Շրջադարձային 2 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը վատառողջ լինելու պատճառով չի կարողանում ինքնուրույն մոտենալ դռանը. բնակարանից ծխի հոտ է գալիս և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարաները ոստիկանների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը և վատառողջ վիճակում հայտնաբերել 1939 թ. ծնված Թ. Միքայելյանին: Գազօջախին ծխացել է կերակուր:






Facebook
Tweet This
Email This Post
