Մակեդոնիայում ընդդիմադիրները փորձել են գրավել խորհրդարանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 25, 2012 11:32
Մակեդոնիայում ակցիան , որ կազմակերպվել էր պետբյուջեի վերաբերյալ որոշումից դժգոհության պատճառով, վերաճել է ոստիկանության հետ բախման: Ընդդիմության առաջնորդ Բրանկո Ցրվենկովսկին հայտարարել է, որ այլևս չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքին ու իր կողմնակիցներին ժողովրդական ապստամբության կոչ արել այն պատճառով, որ պետբյուջեի վերաբերյալ որոշումն ընդունվել է առանց ընդդիմության մասնակցության: Ընդդիմության ներկայացուցիչները կառավարության նիստերի դահլիճից դուրս են բերվել:
Դրանից հետո դժգոհ ընդդիմադիրները, որոնց կողմնակիցները փորձում էին ուժով թափանցել խորհրդարանի շենք, ոչ միայն ոստիկանների հետ են բախում ունեցել, այլև իշխող կուսակցության ներկայացուցիչների:
Մակեդոնիայի ՆԳՆ հայտնում է անկարգությունների ժամանակ վիրավորված 11 ոստիկանի մասին: Իսկ բախումների որոշ մասնակիցներ ձերբակալվել են:






Facebook
Tweet This
Email This Post
