Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմը կաշխատի նաև տոնական օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 25, 2012 11:39

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը 2012 թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի հունվարի 4-ն է, ուստի նշված ժամանակահատվածում ամանորյա տոների կապակցությամբ ոչ աշխատանքային օրերին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության    (ք. Երևան, Մաշտոցի 13ա) անձնակազմը աշխատելու է հերթափոխով` ՀՀ Նախագահի թեկնածուներին վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու  և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու և թեկնածուներին անհրաժեշտության դեպքում անձնագրային ծառայություններ մատուցելու նպատակով:

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply