Պակիստանը ճանաչել է Կոսովոյի անկախությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 11:20

Պակիստանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են Կոսովոյի Հանրապետության անկախությունը:

Նման տեղեկություն է  բովանդակում Պակիստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարությունը: Այսպիսով, իսլամական հանրապետությունը Սերբիայի նախկին հատվածի անկախությունը ճանաչած 98-րդ երկիրն է:

Կոսովոյում Պակիստանի դեսպան կնշանակվի ներկայում Թուրքիայում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը` համատեղությամբ:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply