Արսեն Ջուլֆալակյանը` 2012-ի Հայաստանի լավագույն մարզիկ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 25, 2012 11:20

Հայաստանի մարզական լրագրողների  ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին մրցաշրջան – 2012  – ի  10 լավագույն մարզիկները : Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 30 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել  Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե և Եվրոպայի առաջնության  բրոնզե մեդալակիր  Արսեն Ջուլֆալակյանին:

Ստորև ներկայացնում ենք 10 լավագույններին.

1. Արսեն  Ջուլֆալակյան  հ/հ ըմբշամարտ                           294 միավոր

2. Արթուր  Ալեքսանյան  հ/հ ըմբշամարտ                             250

3. Հռիփսիմե  Խուրշուդյան   ծանրամարտ                            226

4. Լևոն Արոնյան     շախմատ                                                   203

5. Երջանիկ  Ավետիսյան    հրաձգություն                                131

6. Հովհաննես Դավթյան      ձյուդո                                          97

7. Վլադիմիր Հակոբյան  շախմատ                                          95

8. Հարություն  Մերդինյան     մարմնամարզություն              74

9. Արման  Երեմյան    թհեքվանդո                                           68

10.Վաչիկ Վարդանյան         սամբո                                         64

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 13  մարզիկների անուններ .  ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյան , Յուրա Մովսիսյան , Ռոման Բերոզովսկի ,  Սարգիս Հովսեփյան , Արաս Օզբիլիս , ազատ ոճի ըմբիշ  Դավիթ       Սաֆարյան , սամբիստներ  Մխիթար Մխիթարյան , Տիգրան Կիրակոսյան , հունահռոմեական ոճի ընբիշ Յուրի Պատրիկեև , շախմատիստներ Գաբրիել Սարգսյան , Սերգեյ Մովսիսյան ,  ծանրորդ Հայկ Հակոբյան , բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունով :

Լավագույն թիմ է ճանաչվել համաշխարհային օլիմպիադայի հաղթող , Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը : Երկրորդ  տեղում է շախմատի  ,, Միկա ,, կանանց թիմը , որը Եվրոպայի ակումբային առաջնությունում դարձել է  փոխչեմպիոն , իսկ երրորդը ճանաչվել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը , որը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 3–րդ հորիզոնականը :

Դիտվել է 676 անգամ:
Print Friendly

Leave a Reply