Պապիկի ուրվականը մասնակցում էր թոռան մկրտությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 11:09

Քենթրբերիի 50-ամյա բնակչուհին սարսափեց, երբ թոռան մկրտության լուսնկարներն էր դիտում: Պարզվեց, որ  սովորական լուսանկարներում Հիզեր Սյուելն իր հանգուցյալ ամուսնու ուրվականն է նկատել, որն ինքնասպան էր եղել 17 տարի առաջ:

Թերի Սյուելն ինքնասպան էր եղել 41 տարեկանում, 1995-ին: Կինն ապշել էր.  նա և ուրախ էր ամուսնուն “տեսնելով” և տխուր` նրա մասին կրկին հիշելով:

Հետաքրքիր է, որ ծանոթները ևս լուսանկարում ճանաչել են հանգուցյալին: Իսկ եկեղեցու սպասավորները, որտեղ կատարվել է մկրտությունը, տարակուսած թևերն են թափ տալիս. 1668-ից այս եկեղեցում արարողակարգեր են մատուցվում, սակայն երեբեք ուրվական չեն տեսել:

Դիտվել է 1446 անգամ:
Print Friendly

Leave a Reply