Բեթղեհեմում հազարավոր զբոսաշրջիկներ են հավաքվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 10:47

Ողջ աշխարհից քրիստոնյաներ են մեկնել Բեթղեհեմ` մասնակցելու ծննդյան  հանդիսություններին: Գլխավոր իրադարձությունը տոնական պատարագն է, որ մատուցվում է Ծննդյան եկեղեցում: Տաճարը կառուցվել է 1700 տարի առաջ, այն տեղում, որտեղ ըստ ավանդության, ծնվել է Հիսուսը:

Իսկ Վատիկանում, Ծննդյան պատարագը, որը սովորաբար կատարվում է կեսգիշերին,  2 ժամ առաջ է տեղափոխել Պապի վատառողջության պատճառով, որն արդեն 85 տարեկան է:

Պապն իր խոսքում կոչ  է արել ժամանակ ու տեղ գտնել Աստծու համար: Նա աղոթել է, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները համաձայնության գան, ինչպես նաև Լիբիայում Սիրիայում ու Իրաքում խաղաղություն տիրի:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply