Սելիմի լեռնանցքը, Եղվարդ-Արագգյուղ-Բուժական-Հարթավան ճանապարհահատվածը փակ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 25, 2012 10:42

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է.
Դեկտեմբերի 25-ին` ժամը 10.00-ի դրությամբ,  ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ են Սելիմի լեռնանցքը եւ Եղվարդ-Արագգյուղ-Բուժական-Հարթավան ճանապարհահատվածը: Հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում, Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Լաչինում տեղում է ձյուն:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 701 անգամ:
Print Friendly

Leave a Reply