Սվազիլենդում արգելվել է կարճ կիսաշրջազգեստ կրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 10:33

Կարճ կիսաշրջազգեստ կրելը կարող է դառնալ  բանտային կալանքի պատճառ:

Որոշումն ընդունվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում: Իշխանությունների կարծիքով, կարճ կիսաշրջազգեստը  և փորի մի հատվածը մերկացնող  զգեստը  բռնարարների գործը հեշտացնում են: Հարավաֆրիկյան Սվազիլենդում ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդների թվով ամենաբարձր ցուցանիշն է :

Որոշման գաղափարն 1889-ին ընդունված օրենքն էր, որով արգելվում էր անբարո ոճի հագուստ կրել: Ցանկացած կին, որը կձերբակալվի ու մեղավոր կճանաչվի, հնարավոր է տուգանվի 10 դոլարով կամ էլ 6 ամիս կալանքով, եթե տուգանքը չվճարի:

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply