Սոմալիի ծովահենները ազատ են արձակել երեք տարի գերության մեջ ընկած նավաստիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 9:58

Ֆիլիպիններից, Հնդկաստանից, Եմենից, Սուդանից, Գանայից և Պակիստանից նավաստիները, ովքեր գերի էին ընկել Սոմալիի ծովահենների մոտ, ազատ են արձակվել:
«2 տարի և 9 ամիս գերության մեջ լինելու ընթացքում պատանդներ ենթարկվել են ֆիզիկական տանջանքների և ձեռք են բերել հիվանդություններ: Այժմ նրանք ստանում են սնունդ և բժշկական օգնություն»,-ասում է ծովային ոստիկանությունը:
Ի սկզբանե նավի անձնակազմը կազմված էր 24 նավաստիներից: Նրանցից երկուսը մահացել է 2010թ մարտի 29-ին՝ նավը գրավելու ժամանակ:
Reuters լրատվական գործակալությանը հարցազրույց տված սոմալացի ծովահենը չի նշել, թե արդյոք նրանց վճարվել է փրկագին: Նա նշել է, թե բանակցությունների շնորհիվ նրանք համաձայնության են եկել:
Ծովահենները հազվադեպ են առանց փրկագնի ազատում պատանդ ընկած նավերը և մարդկանց:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply