Կաթոլիկ եկեղեցին կոչ է անում իռլանդացիներին ընդդիմանալ աբորտի մասին օրենքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2012 9:52

Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը Սուրբ Ծննդյան առթիվ  ուղերձում  կոչ է արել իր հետևորդներին ընդդիմանալ աբորտը օրինականացնելու մասին կառավարության ծրագրերին:
Իռլանդիան, որը ԵՄ-ի միակ անդամն է, որ արգելում է աբորտը, պատրաստվում է օրենք ընդունել աբորտի սահմանափակ հնարավորությունների մասին: Գործընթացը սկսվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից քննադատության արժանանալուց հետո:
Նախորդ ամսվա ընթացքում հնդիկ կնոջ մահը աբորտի մասին բանավեճերի տեղիք տվեց: Բժիշկները մերժել էին հեռացնել  մահացող պտղին  և կինը մահացել էր արյան վարակումից:
«Ես հուսով եմ, որ նրանք, ովքեր համարում են, որ կյանքի իրավունքը հիմնարար իրավունք է, խելամտորեն և վճռականորեն լսելի կդարձնեն իրենց ձայնը իրենց ներկայացուցիչներին,-ասել է կարդինալ Սեն Բրեդին իր Սուրբ ծծնդյան հաղորդագրության մեջ:-Ոչ մի կառավարություն իրավունք չունի անմեղ մարդուց խլել այդ իրավունքը»:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply