Օմբուդսմենը մաղթում է ազատվել իշխանավոր բիզնեսմեններից և անիրավ դատավորներից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 25, 2012 2:42

Շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ գալիք տարում բոլորիս մաղթում եմ արդարություն և աղքատության վերացում: Անցնող տարվա ընթացքում առնչվելով հազարավոր մարդկանց խնդիրներին, ցավին ու դժվարություններին՝ մաղթում եմ այն, ինչ շատերին է այսօր պակասում մեր հրաշալի երկրում:

Հին Հռոմում պոետ Յուվենալն ասում էր. «Ժողովուրդը պահանջում է հաց և տեսարան»: Հազարամյակների քաղաքակրթություն անցած մեր ժողովրդին այսօր արդեն պետք է հաց և արդարություն:

Բոլորին հացով ապահովելու համար՝ հուսամ գալիք տարում կազատվենք իշխանավոր բիզնեսմեններից և տնտեսական անարդար մրցակցությունից: Բոլորին արդարություն տալու համար՝ հուսամ կազատվենք այն անիրավ դատավորներից, որոնք բիզնեսի են վերածել դատաիրավական համակարգը:

Հարգանքով …
նաև արդարության և ապահովության անկեղծ սպասումով՝

Կարեն Անդրեասյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Դիտվել է 736 անգամ:
Print Friendly

Leave a Reply