Սուրբ ծննդյան տեսարանում վանդալները հիտլերյան բեղեր են նկարել մանուկ Հիսուսի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 22:35

Հարավային Կալիֆորնիայի ոստիկանությունը կիրակի օրը փնտրում էր մարդուն կամ մարդկանց խմբին, ովքեր պատասխանատու են կաթոլիկ եկեղեցու Սուրբ ծնունդը ցուցադրող արձանիկների նկատմամբ վանդալիզմի համար:
Ոստիկանությունից հայտնեցին, որ ինչ-որ մեկը Հանթիգտոն Բիչի տներից մեկի բակում տեղադրված մանուկ Հիսուսի վրա հիտլերյան բեղեր էր պատկերել և գրել «Հայլ Հիտլեր»:
Նրանք նաև իմաստուններից մեկի վրա սև գրիչով նացիստական սիմվոլ էին պատկերել:
Այնուհետև նմանատիպ դեպք տեղի էր ունեցել միջադեպի վայրից երեք թաղամաս այն կողմ՝ սուրբ Բենվենտուրի կաթոլիկ ծխական համայնքի Սուրբ ծննդյան տեսարանի նկատմամբ:
Ոստիկանությունը դեռևս չի գտել վանդալիզմի հեղինակներին:

Դիտվել է 1434 անգամ:
Print Friendly

Leave a Reply