Երիտասարդ հայ մարմնամարզիկը Թուրքիայի ռեկորդ է սահմանել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 24, 2012 21:39

«Ակոսը» հաղորդում է, որ «Գալաթասարայ» սպորտային ակումբ տեղափոխված երիտասարդ հայ մարմնամարզիկ Թորոս Փիլիքօղլուն օրերս Մարմնամարզության ֆեդերացիայի կազմակերպած մրցույթի ընթացքում հեռացատկ է կատարել`կրկնելով այս բնագավառում Թուրքիայի ռեկորդը:
Մրցույթին մասնակցել են 335 մարզիկ երկրի 32 շրջաններից: Թորոս Փիլիքօղլուն առաջին օրը հարթակ է դուրս եկել երիտասարդ տղամարդկանց կատեգորիայում: Նա 7 մ 50 սմ հեռացատկ է կատարել և կրկնել Քաան Շենջանին պատկանող Թուրքիայի ռեկորդը:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply