Հետ տվեք Ձմեռ պապին. թուրք պրոֆեսորը կոչ է անում վերադարձնել սուրբ Նիկոլասի աճյունը, որը 11-րդ դարում տեղափոխվել էր Վատիկան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 21:31

Յուրաքանչյուր երեխա գիտի, որ Ձմեռ պապը ապրում է Հյուսիսային բևեռում:
Սակայն այն մարդու հինավուրց աճյունը, ով հիմք է հանդիսացել Ձմեռ պապի միֆական կերպարի ստեղծման համար, կռվախնձոր է դարձել:
Հնագետներից մեկը կոչ է արել Վատիկանին վերադարձնել սուրբ Նիկոլասի՝ իսկական Ձմեռ պապի, աճյունը իր ծննդավայր Թուրքիա:
Պրոֆեսոր Նվզաթ Սեվիկը հայտնել է, որ երրորդ դարում ապրած սրբի աճյունը 1087թ. «բռնի կերպով» դուրս են հանել Թուրքիայից և հուղարկավորել Իտալիայում:
Նշենք, որ Սուրբ ծնունդը Թուրքիայի մուսուլմանական ազգությունը տարածված կերպով չի նշվում:
Սակայն Ձմեռ պապի կերպարը հիմնված է սուրբ Նիկոլասի վերաբերյալ պատմությունների վրա, որը հրաշքներ էր գործում և գաղտնի կերպով ոսկի էր բաժանում աղքատներին:
Պատմություններից մեկում ասվում է, որ մի առիթով նա ծխնելույզից ներքև է իջել իր նվերը թողնելու համար:
Իր մահից հետո 343թ-ին Նիկոլասը հուղարկավորվել էր իր ծննդավայր Միրայում: Այնուհետև 11-րդ դարի արաբական արշավանքների ժամանակ արաբները նրա աճյունը հանեցին և տեղափոխեցին Իտալիայի Բարի նավահանգիստ, որտեղ էլ մինչև այսօր հանգչում է նրա աճյունը:
Չնայած սուրբ Նիկոլասի աճյունի բացակայությանը՝ սրբի ծննդավայր Միրայում, որը այժմ կոչվում է Դեմր, նրա բարի գործերի մասին պատմող թանգարան է կառուցվել, որը ամեն տարի բազմահազար այցելուներ է ունենում:

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply