Մանդելան Սուրբ Ծննդյան նախօրեն անց է կացնում հիվանդանոցում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 24, 2012 20:37
Նելսոն Մանդելան Սուրբ Ծննդյան նախօրեն անց է կացնում հիվանդանոցում: Արդեն 16 օր է ինչ նրան տեղափոխել են հիվանդանոց թոքերի ինֆեկցիայի պատճառով:
94-ամյա քաղաքական գործիչը, ով նաև անցել է լեղապարկի քարերի հեռացման պրոցեդուրա, դեռևս ապաքինման գործընթացի մեջ է: Դեռևս հայտնի չէ, թե երբ կարող է դուրս գրվել:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Յակոբ Զուման շաբաթ օրը այցելել է Մանդելային, որից հետո նա հայտնել է, որ նա «արձագանքում է բուժմանը»:
Նոբելյան մրցանակակիրը հոսպիտալացվել է դեկտեմբերի 8-ին:






Facebook
Tweet This
Email This Post
