4500 սիրիահայ 2012 թվականին Հայաստանի քաղաքացի է դարձել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 24, 2012 19:37

Թուրքական «Zaman»–ը այսօր անդրադարձել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տարեկան հաշվետվությանը, որը նա ներկայացրել է հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:
Խոսելով 2012 թվականին նախարարության գործունեության մասին`նախարարը նշել է, որ այս տարի 14 հազար 239 հոգու Հայաստանի քաղաքացիություն է տրվել, որոնցից մոտ 45000-ը սիրիահայեր են:
Հակոբյանը հայտնել է նաև, որ Հայաստանում 6 հազար սիրիահայ է բնակվում և ամեն օր մոտ 30 հոգի նախարարություն է դիմում օգնություն ստանալու, աշխատանք փնտրելու և փաստաթղթային հարցերով:
Սփյուռքի նախարարը նշել է, որ Հայաստանում բնակվող 300 ընտանիքի պետական և մասնավոր աջակցություն է տրվում, 100 ընտանիք տնով է ապահովվել և այսուհետ էլ նրանք շարունակելու են օգնություն ստանալ: Աշխատանքի հարցով նախարարություն դիմած 700 սիրիահայից 350-ը արդեն աշխատանք ունի:

Դիտվել է 1956 անգամ:
Print Friendly

Leave a Reply