Մայրաքաղաքում բացվել է նոր հյուրանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 24, 2012 18:43

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է 57 հարմարավետ սենյակներով համալրված «Նացիոնալ» բուտիկ հյուրանոցի բացմանը: Նորաբաց հյուրանոցը հագեցած է բարձրորակ տեխնոլոգիական սարքավորումներով, առկա նորագույն աուդիովիզուալ սարքավորումներով հագեցած երկու սրահներն էլ հարմարեցված են կորպորատիվ միջոցառումների անցկացման համար:
Հյուրանոցը առաջարկում է բարձրակարգ այլ ծառայություններ ևս, այդ թվում փակ լողավազանով, բարով և մարզասրահով կահավորված առողջապահական ակումբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է հյուրանոցի հարկաբաժիններում, ծանոթացել պայմաններին:
«Նացիոնալ» բուտիկ հյուրանոցի տնօրեն Ռոբերտ Սիմոնյանը քաղաքապետին վստահեցրել է, որ առկա բարձրակարգ ծառայություններով հյուրանոցը ևս կնպաստի մայրաքաղաքում զբոսաշրջության խթանմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply