Չինաստանում հայտնաբերվել է թրաֆիքինգ կազմակերպող շղթաներ. փրկվել են 89 երեխաներ

Օրվա լուր | | December 24, 2012 20:33

Չինաստանի ոստիկանությունը փրկել է 89 երեխաների և ձերբակալել 355 թրաֆիքինգի կազմակերպման կասկածյալների: Այդ մասին հայտնում են ազգային լրատվամիջոցները:
Դեկտեմբերի 18-ից ոստիկանությունը իրականացնում է թրաֆիքինգի բացահայտմանն ուղղված միջոցառումներ, որի հետևանքով հայտնաբերվել է երեխաների թրաֆիքինգի իրականացման ինը շղթա:
Երևույթը Չինաստանում լայն տարածում է գտել: Հանրության վերահսկման քաղաքականության հետևանքով երկու սեռերի միջև խտրականությունը ի հայտ է բերել հանցավոր գործողությունների մի ամբողջ շարք: Շատացել է տղա երեխաների առևանգման կամ գնման երևույթը:
Փրկված երեխաների նկատմամբ հոգ է տանում կառավարությունը: Ձեռք են առնվում քայլեր ծնողներին գտնելու համար:
Երեխաների ԴՆԹ անալիզով կգտնվեն նրանց ծնողները: Հակաթրաֆիկինգային նպատակով երկրում ստեղծվել էր ԴՆԹ-ի տեղեկատվական բազա:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply