Սերն ու տառապանքն անբաժան են. Հայկո Ջեփքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 18:32

 Թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը հրապարակել է ստամբուլահայ նշանավոր ռոք երաժիշտ, արտասովոր և ահասարսուռ ձայն ու արտաքին ունեցող, բայց միևնույն ժամանակ անկեղծ, ճարպիկ ու տաղանդավոր Հայկո Ջեփքինի հարցազրույցը, որտեղ նա պատմում է իր նոր ձայնասկավառակի մասին և ոչ միայն:

 -Քո նոր ձայնասկավառակը կոչվում է «Սիրո տառապանք», ի՞նչ է քեզ համար այդպիսի սերը:

-Սերը մարդուն հավասարակշռությունից հանող մի բան է, որը ստիպում է անում է այն, ինչ չպետք է անել:

 -Շատ լավ, իսկ տառապանքը ի՞նչ է, դա էլ իմանանք:

-Տառապանքը միայն սիրո պատճառով չէ, որ լինում է: Կյանքն  ինքը իր տառապանքն ունի, որը մարդուն գցում է սադո-մազոխիզմ կոչվող մի տարօրինակության մեջ:

 -Դու է՞լ ես սադո-մազոխիստ:

-Իհարկե, չնայած մի շարք ցավեր ապրելուն, կյանքը քաղցր է թվում և եթե դրանից կտրվում ես, ապա դու էլ ես այդպիսին:

 -Լավ, ուրեմն սե՞ր, թե՞ տառապանք:

-Երկուսն էլ միասին պետք է լինեն: Սերը առանց տառապանքի մի միացության նման չէ: Երբ ինչ-որ բանի մեջ ցավ է մտնում, այն իմաստ է ստանում:

 -Այդ դեպքում բանսատեղծի նկարագրած «երջանիկ սերը» ի՞նչ է:

-Դեղի թեթևակի ազդեցություն:

 -Պահը եկել է հարցնենք, ի՞նչ է նշանակում «Հայկոյի գլուխ»:

-Անկեղծ ասած, մի որոշում եմ ընդունել, աշխատում եմ կյանքից հաճույք ստանալ: Հիմա 35 տարեկան եմ և տեսնում եմ, որ սարսափելի արագ են անցել այդ տարիները: Առջևումս դեռ այնքան տարի կա, որ կարող եմ ապրել, սակայն կարծում է`ժամանակը կարճ է: Որոշել եմ գնալ ինձ հաճույք պատճառող բաների հետևից:

 -Կարծում եմ`դրանց թվում է նաև բոլորին զարմացնելը, այնպես չէ՞: Քանի որ հանրությունը կարծում էր, թե սիրո մասին ձայնասկավառակը կփչացներ Հայկոյին:

-Նրանց անհանգստացնում էր, որ ռոմանտիզմը ստանդարտ ձևով կներկայացնեմ: Սակայն, երբ ինձ նման մի արտասովոր բան ստացվեց, բոլորը հանգիստ շունչ քաշեցին:

  -Արդյո՞ք սովորական լինելը տառապանք է քեզ համար:

-Ես չեմ կարող լինել ստանդարտ, եթե մի բան հոգուց չի բխում, ոտքերս, ձեռքերս սկսում են դողալ:

 

 

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply