Փակ է Քուչակ-Ապարան ճանապարհահատվածը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 24, 2012 18:26

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է.

Դեկտեմբերի 24-ին` ժամը 17.30-ի դրությամբ, ուժեղ բքի եւ զրոյական տեսանելիության պատճառով ծանրաքաշ մեքենաների համար անանցանելի է Քուչակ-Ապարան ճանապարհատվածը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն առաջարկում է Երեւանից Բագրատաշեն եւ Բագրատաշենից Երեւան երթևեկել հետևյալ երթուղիներով. Նոյեմբերյան-Իջեւան կամ՝ Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր-Դիլիջան-Երեւան։
Սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով Մարտունու եւ Եղեգնաձորի կողմից  Սելիմի լեռնանցքը, իսկ Ախուրյանի եւ Սպիտակի կողմից՝ Ջաջուռի լեռնանցքը փակ են: Դժվարանցանելի է Գյումրի-Կապս ճանապարհահատվածը:
Հանրապետության որոշ շրջաններում՝ Կոտայքում, Հրազդանում, Նոյեմբերյանում, Ստեփանավանում, Ալավերդիում, Աշոցքում, Ամասիայում, Տաշիրում, Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Աշտարակում, Սեւանում, Վայքում, Ջերմուկում   տեղում է ձյուն:

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply