Հնդկաստանում խմբակային բռնաբարությունից հետո ցույցերը չեն դադարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 18:27

Նյու Դելիիում բռնկված ցույցերը ճնշելու նպատակով Հնդկաստանի կառավարությունը օրենք է ընդունել, որը արգելում է փողոցներում հինգ հոգուց ավել մարդկանց հավաքները: Այնուամենայնիվ հազարավոր ցուցարարներ հեղեղել  են մայրաքաղաքի կենտրոնը:

Ցույցերը սկսեցին, երբ մի խումբ տղամարդիկ, ներխուժելով Նյու Դելիի ավտոբուսներից մեկը, գրեթե մեկ ժամ բռնաբարել են 23-ամյա աղջկա, դաժանորեն ծեծել և դուրս նետել ավտոբուսից:
Համաձայն ոստիկանական տվյալների` ամեն 18 ժամը մեկ Նյու Դելիում տեղի է ունենում բռնաբարություն: Այն Հնդկաստանի խոշորագույն քաղաքներից առաջինն է սեռական բռնության իր բարձր մակարդակով:
Սեռական բռնությունների մեծամասնության մասին ոչ ոք չի խոսում, սակայն նախորդ շաբաթվա դաժան եղելությունը մայրաքաղաքում առաջ բերեց 2011թ-ի հանրահավաքից հետո տեղի ունեցած ամենամեծ բողոքի ցույցերը:
Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply