“Էրդողանը անկիրթ մարդ է, ով ուզում է թագավոր դառնալ”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 18:23

Քամեր Գենչը Թուրքիայի վարչապեստ Էրդեղանին նկարագրել է որպես երկրի ժողովրդի նկատմամբ հարգանք չունեցող անկիրթ մի մարդ, ով ասում է. “Ես ամեն ինչի տիրակալն եմ”:
Ինչպես տեղեկացնում է թուրքական “Այդընլըք” թերթը, Գենչը Էրդողանի վերաբերյալ ասել է. “Ես Էրդողանին ժամանակ առ ժամանակ հարցրել եմ, թե ինքը որ ֆակուլտետն է ավարտել: Դիպլոմդ բեր` տեսնեմ: Սակայն չի բերում”:
Նման արտահայտությամբ Գենչը հանդես է եկել Սաքարիայում տեղի ունեցած Ազգային սահմանադրական ֆորումի 103-րդ նիստի ժամանակ: Նիստին մասնակցել է մոտ 300 մարդ: Ֆորումը դեմ է թուրքական Արդարություն և զարգացում իշխող կուսակցության մասնատիչ սահմանադրությանը:
Քամեր Գենչը թուրք քաղաքական գործիչ է, Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր` Ժողովրդահանրապետական կուսակցությունից:

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply