Պաշտպանական նոր գործընկերություն Ռուսաստանի և Հնդկաստանի միջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 18:21

Նյու Դելիում կայացած գագաթաժողովում երկու երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ Հնդկաստանը համաձայնել է Ռուսաստանից գնել տասնյակ ռուսական ռազմական ուղղաթիռներ:

Մոսկվայի մշտական զենքերի գնորդ Հնդկաստանը հայտնել է, որ երկու կողմերը կհիմնադրեն ուղղաթիռների արտադրության համատեղ ձեռնարկություն:
«Ռուսաստանը կարեւոր գործընկեր է մեր զինված ուժերի արդիականությանը ուղղված
ջանքերում»,- ասել է Հնդկաստանի վարչապետը:
Պուտինի մեկօրյա այցը, որը նրա ներկայիս  պաշտոնավարման ընթացքում Հնդկաստան կատարած  առաջին այցն է, ընդգծում է երկրի հետաքրքրվածությունը Հնդկաստանի հանդեպ:
Հնդկական Հինդու օրաթերթը գրում է, որ նախագահ Պուտինը ասել է. «Հնդկաստանի հետ ընկերության և համագործակցության ամրապնդումը մեր արտաքին քաղաքականության առաջնային նպատակներից է»:
Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply