Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ նկարազարդման աշխատանքների մասնակիցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 24, 2012 18:18

Երևան քաղաքի 2012թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ , իրականացվեցին նաև կամարանցումների նորոգման, լուսավորության և նկարազարդման աշխատանքներ: Արդյունքում նկարազարդվեց ավելի քան 140 կամարանցում և 240 պատ: Նկարազարդման աշխատանքներին, նկարիչների հետ միասին, իրենց մասնակցությունը բերած 100-ից ավելի ուսանողներ ու աշակերտներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով այցելել էին քաղաքապետարան: Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար քաղաքապետն ընդգծել է քաղաքապետարանի ծրագրերին հատկապես երիտասարդության մասնակցության կարևորությունը: «Դուք իսկապես գնահատելի գործ կատարեցիք: Այս և նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու և ես ակնկալում ձեր էլ ավելի ակտիվ մասնակցությունը»- նշել է Տարոն Մարգարյանը: Կատարված նկարազարդման աշխատանքներին մասնակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք նկարիչներ, այդ թվում ուսանողներ և աշակերտներ։ Կատարված աշխատանքները պատշաճ լուսաբանելու և լիարժեք տեղեկատվություն ապահովելու համար քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև Երևանի 12 վարչական շրջանների մի շարք աշխատակիցներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply