Սաուդյան Արաբիան մեղադրում է Իրանին միջամտությունների մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 18:18

Երկուշաբթի Սաուդյան Արաբիան զգուշացրել է Իրանին, որ  նա դադարի խառնվել արաբական աշխարհի  ներքին գործերին:

Պարսից ծոցի մյուս պետությունները նույնպես համակարծիք են Սաուդյան Արաբիայի հետ: Ակնկալվում է , որ նմանատիպ դժգոհություններ կհնչեն նաև այսօր` երկուշաբթի կայանալիք Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց ազգերի գագաթնաժողովում:
«Խռովություններ առաջացնելու համար հարևան երկրի կողմից միջամտություններն  անընդունելի են», -ասել է Սաուդյան արքայազնը ալ-Հայաթ թերթին:
Արքայազնի հետ հարցազրույցը անց է կացվել Բահրեյնում, որտեղ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ տեղի կունենա Պարսից ծոցի համագործակցության խորհրդի առաջնորդնեի գագաթնաժողովը: Խորհուրդ բաղկացած է նավթ արտահանող երկրներից: Դրանք են Սաուդյան Արաբիան, Քատարը, Քուվեյթը, Բահրեյնը, Օմանը և Միացյալ Արաբական Էմիրությունները:
Իրանի միջամտությունը ասվածը  ենթադվրում է, որ  երկրի կողմից կատարած միջամտությունն է  Բահրեյնում, որտեղ անցած տարի սկսվեց Շիա մուսուլմանների ապստամբությունը:

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply