Ադրբեջանի ընդդիմությունը կողմնակից է ազատ նախագահական ընտրություններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 15:44

Նախիջևանի մտավորականությունը դեկտեմբերի 22-ին Հասարակական պալատի, Քաղաքական կուսակցությունների խորհրդակցական մեջլիսի և իրավապաշտպան կազմակերպությունների անդամների մասնակցությամբ կազմակերպել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում (ՆԻՀ) տիրող հասարակական-քաղաքական վիճակի մասին լսումներ:

Ինչպես տեղեկացնում է “Contact” թերթը, քաղաքական գործիչ Իբրահիմ Իբրահիմլին ինքնավար հանրապետությունում տիրող իրավիճակը գնահատեց բարդ և կրիտիկական ոչ միայն քաղակական կուսակցությունների և ՆԻՀ-ի, այլ նաև ամբողջ բնակչության համար: Նա նշեց, որ վերջին ժամանակներս սկսվել է ճնշումների նոր ալիք` ուղղված քաղաքացիական հասարակության, լրագրողների և ձեռնարկատերերի դեմ:

Նախիջևանում տիրող իրավիճակի թեման պատճառ հանդիսացավ, որպեսզի դրա շրջանակներում 2013թ. աշնանը Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին ընդառաջ քննարկվի նաև ամբողջ երկրում տիրող վիճակը: Մասնակիցները համակարծիք էին այն բանում, որ անհրաժեշտ է Ադրբեջանում ստեղծել հասարակական շարժում` ազատ դեմոկրատական ընտրություններ ապահովելու համար:

Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցությունները արդեն մշակել են ընտրական օրենսդրության փոփոխության վերաբերյալ իրավական նախաձեռնությունների փաթեթ, որպեսզի այն համապատասխանեցնեն միջազգային չափանիշներին:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply