Սիրիայում զոհվել են հացի համար հերթ կանգնած մարդիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 15:14

 Սիրիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Համա քաղաքի մոտ գտնվող Հալֆայ գյուղի հացի փուռը, ինչի հետևանքով զոհվել է  հացի համար  հերթ կանգնած 93 մարդ: Այդ մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը`վկայակոչելով  սիրիական իրավապաշտպան «SNHR» կազմակերպությունը:

Կազմակերպության փոխանցած տվյալների համաձայն`Սիրիայում վերջին ռազմական գործողությունների հետևանքով ընդհանուր առմամբ 174 մարդ է զոհվել, շատերը տարբեր վնասվածքներ են ստացել: Հալֆայում տեղակայված ընդդիմադիրների մամլո կենտրոնի ներկայացուցիչ Աբու Ահմեդ ալ Հալֆավին նշել է, որ ռմբակոծված հացի փուռը միակն էր այդ թաղամասում: Նրա խոսքերով`Համայի և շրջակա տարածքների բնակիչները տառապում են սովից ու ցրտից:

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply