Էրդողանը շնորհավորել է քրիստոնյաներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 15:02

 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Թուրքիայի և ողջ աշխարհի քրիստոնյաներին շնորհավորել է գալիք Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

«Մենք հանդիսանում ենք խոր արմատներ ունեցող ավանդույթների կրողները և պատմության ընթացքում մեծ նշանակություն ենք տվել տարբեր կրոնների և մշակույթների նկատմամբ հարգանքին և դա ընդունել ենք որպես հարստություն: Ես հավատում եմ, որ հիմնվելով այդ ավանդության վրա, մենք հետագայում ևս կառուցելու ենք մեկ համըդհանուր խաղաղ ապագա`տարբեր կրոնների և մշակույթների նկատմամբ հարգանքի հիման վրա: Շնորհավորում եմ Թուրքիայի` տարբեր խմբերի և եկեղեցիների պատկանող քրիստոնյաներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ և նրանց մաղթում խաղաղություն, անվտանգություն և բարօրություն»,-Էրդողանի շնորհավորական ուղերձն է մեջբերում «Anadolu» գործակալությունը:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply