Մրցավազքը սկսվում է. Իլհամ Ալիևը հայտարարվել է նախագահի թեկնածու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 14:58

Ադրբեջանում 2013թ. տեղի ուենալիք նախագահական ընտրություններին  “Ենի Ազերբայջան” կուսակցությունը առաջադրել է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Ինչպես նշում է “Haqqin” թերթը, այդ մասին տեղեկացրել է կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը ` այսօր հանդես գալով “Ադրբեջան 2013. նոր նպատակներ, նոր հաջողություններ” խորագրով կոնֆերանսին: Նա նշել է, որ “ադրբեջանական ժողովուրդը հավատում է Իլհամ Ալիևին” և հավելել է, որ ընտրողները ներկայիս նախագահից բացի ոչ ոքի չեն տեսնում: Անցած տարվա արդյունքները անվանելով “հաջողված”`Ահմեդովը կանխատեսում է, որ 2013թ.-ի “հիմնական հաջողությունը” լինելու է նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևի հաղթանակը:

Դիտվել է 657 անգամ:
Print Friendly

Leave a Reply