Գրիգորյանին փոխարինեց Դարասելիան

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 24, 2012 14:58

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի թիմը` Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիան», նոր գլխավոր մարզիչ ունի: Թիմի ղեկը ստանձնել է Իսրայելի ներկայացուցիչ  Գեորգի Դարասելիան: Վրացի մասնագետը 1996-ց Իսրայելի քաղաքացի է: Նա նախկինում մարզել է  իսրայելական ակումբներ, Վրաստանի «Դիլան»:

Հավելենք, որ ռուսական թիմի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր մնացել, դեկտեմբերի 16-ից հետո, երբ հրաժարական էր տվել Ալեքսանդր Գրիգորյանը:

Դիտվել է 639 անգամ:
Print Friendly

Leave a Reply