«Ազատություն» կուսակցությունն առաջադրեց Հրանտ Բագրատյանի թեկնածությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 24, 2012 14:48
«Ազատություն» կուսակցությունն այսօր հրավիրված 9-րդ արտահերթ համագումարում որոշել է Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում առաջադրել կուսակցության նախագահ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում թեկնածուների առաջադրումը պաշտոնապես կմեկնարկի դեկտեմբերի 25-ին և կտևի մինչև հունվարի 4-ը:
Ընտրական օրենսգրքի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները` համագումարի կամ մշտապես գործող մարմնի որոշմամբ, և քաղաքացիները` ինքնաառաջադրման միջոցով:
Այս պահին առկա են ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածություններն առաջադրելու մասին կուսակցությունների որոշումները:
«Փաստինֆո»






Facebook
Tweet This
Email This Post
