Թուրքիան կականազերծի Սիրիայի հետ սահմանը. ընդդիմությունը զգոնության կոչ է անում Աբդուլլահ Գյուլին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2009 16:11

turkeyԹուրքիայի Ազգային մեծ ժողովում և կառավարությունում երկամսյա բուռն քննարկումներից հետո նախագահ Աբդուլլահ Գյուլն ստորագրել է օրինագիծը, որը հնարավորություն է տալիս տեղական կամ օտարերկրյա ընկերություններին ականազերծել Սիրիայի հետ սահմանը, փոխարենը` այդ ընկերությունները հնարավորություն կունենան 44 տարով այդ հողերն օգտագործել գյուղատնտեսական նպատակներով: Փաստաթղթի հաստատումն առաջացրել է երկրի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ընդվզումը: Հանրապետա-ժողովրդական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալն ասել է, որ Գյուլը կանգնած է փորձաքարի առջև և եթե ցանկանում է պահել իր և երկրի պատիվը, ապա պետք է ետ կանգնի իր այս քայլից: Ընդդիմադիր ղեկավարը որոշել է հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում: Թուրքական մամուլը տեղեկություններ է հրապարակել, թե իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը որոշել է այդ հողատարածքների ականազերծման արտոնությունը տալ իսրայելական ընկերությունների, որոնք մասնագիտացած են այդ գործում: Տեղեկությունն առաջացրել է մեկ այլ ընդդիմադիր` Ազգայնական շարժում կուսակցության ընդվզումը: Թուրքիան պարտավոր է մինչև 2014 թ-ը ականազերծել իր սահմանային գոտիները` ըստ Օտտավայի համաձայնագրի: Հունաստանի, Բուլղարիայի և Վրաստանի հետ սահմաններն ականազեծվել են, իսկ Սիրիայի հետ 510 կմ երկարություն ունեցող սահմանի ականազերծման հարցը քննարկվում է 2002 թ-ից: 1950 թ-ից Թուրքիան ականապատել է Սիրիայի հետ սահմանը և, ըստ միջազգային պարտավորության, այն պետք է ականազերծի մինչև 2014 թ-ը:

Sana News Agency, Hurriyet, Zaman

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply