Սովորություններ, որոնք երջանիկ են դարձնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 14:18

Հոգեբանության ոլորտի փորձագետները, որոնք վստահեցնում են, որ մարդու երջանկությունը  կապված է  նրա անձնական հաջողություների հետ, կազմել են 9 սովորությունների ցանկ, որոնք կարող են  յուրաքանչյուրիս կյանքը բարելավել:

Ուրեմն, երջանիկ դառնալու համար հարկավոր է.

1.Յուրաքանչյուր օր սկսել լավ  բանի սպասումով: Հարկավոր է արթնանալ այն մտքով, որ հենց այսօր  ձեզ հետ ինչ- որ շատ լավ բան  է կատարվելու:

2. Ժամանակ է հարկավոր գտնել օրն ու առաջնահերթությունները պլանավորելու համար:

3.Հարկավոր է ժպտալ այն մարդկանց, ում հետ հանդիպում եք ու հարգալից վերաբերվել ձեզ շրջապատողների հետ:

4. Խուսափեք քաղաքական, կրոնական ու այլ թեմաներով վիճաբանություններին մասնակցելուց, որոնք բացասական զգացումներ են առաջացնում:

5.Փորձեք հավատալ, որ շրջապատողների գործողությունների դրդապատճառները բարի են:

6.Փորձեք որակյալ սնունդ ընդունել ու ուտելիս էլ մի շտապեք:

7.Աշխատանքի արդյունքներին շատ ժամանակ մի հատկացրեք, ու փորձեք ձեզ հեռու պահել իրադարձությունների համար ապրումներից, որոնց ընթացքին միջամտել չեք կարող:

8.Հրաժարվեք  ձեզ չհետաքրքրող հեռուստատեսային շոուների ու ծրագրերի մի քանի ժամ խլող դիտումներից:

9.Փորձեք ապրել յուրաքանչյուր օրվա համար երախտագիտության զգացումով ու գնահատել ձեզ շրջապատող մանրուքները:

Եթե դուք այս սովորությունները յուրացնեք, ապա անպայման կդառնաք երջանիկ մարդ:

Դիտվել է 1793 անգամ:
Print Friendly

Leave a Reply