Տորթեր և գործարաններ Ալիևի ծննդյան առթիվ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 14:04

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ծննդյան 51-րդ ամյակը նշելու է Սումգայիթ քաղաք այցելությամբ, որտեղ այսօր նախատեսվում է մի շարք ձեռնարկությունների, այդ թվում նաև “Գիլան” հոլդինգի տեքստիլ գործարանների բացումը: Այս մասին տեղեկացնում է “Haqqin” թերթը:

Նախագահին սպասում է նաև ավանդական տորթ, որը պատրաստվում է Սումգայիթի քաղաքապետ Էլդար Ազիզովի նախաձեռնությամբ: Նախագահ Ի. Ալիևի ծննդյան օրվա առթիվ “հասարակական տորթի” ավանդույթը Սումգայիթի քաղաքապետը դրել է դեռևս մի քանի տարի առաջ, երբ ինքը դեռ Գյանջա (Գանձակ) քաղաքի ղեկավարն էր: Առաջին տարին տորթի երկարությունը եղել է 47 մետր և համաձայն նախագահի տարիքի ` այն ավելանում է 1 մետրով: Այս տարի այն 51մ է:

Նախագահի գալու պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել: Ոստիկաններն  արգելափակել են փոխադրամիջոցների մուտքը քաղաք:

 

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply