Նախիջևանի բանտերում ձեռնարկատերերին կտտանքների են ենթարկում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 13:58

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վերաքննիչ դատարանը երկարաձգել է ձեռնարկատերեր Մուհամմեդ Գուրբանովի և նրա փեսայի` Նադիր Մամեդովի կալանքը: Այս մասին “Ռադիոազադլըք”-ին հայտնել է Նադիրի եղբայրը`Գադիր Մամեդովը: Վեջինս նշում է, որ երբ իր եղբորը  բերեցին վերաքննիչ դատարան, նրա դեմքին կային ծեծի հետքեր. “Նրա դեմքին կային սպիներ, քերծվածքներ: Երբ հարցրեցինք, թե սա ինչ է, ուղեկցող պահակն ասաց, որ այդ հետքերը սափրվելու արդյունքում են առաջացել”:

Նադիրի հարազատները դեկտեմբերի 18-ին ցանկացել են գնալ Կտտանքների դեմ ադրբեջանական կոմիտետ, ինչպես նաև իրականացնել մամլո ասուլիս: Սակայն անհայտ մարդիկ զանգահարել են նրանց և սպառնալով պահանջել են որևէ  միջոցառում չձեռնարկել: Ընտանիքի անդամները ստիպված են եղել ժամանակավորապես հետաձգել այդ ամենը: Այս մասին տեղեկացնում է “Haqqin” թերթը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին նախիջևանական ձեռնարկատերեր Նադիր Մամեդովը և Մուհամմեդ Գուրբանովը ձերբակալվել էին Սադարակի մաքսային կետում  Թուրքիայից ապրանքով վերադառնալու ճանապարհին: Սադարակի դատարանը դեկտեմբերի 11-ին  կալանավորման վերաբերյալ որոշում է կայացրել: Երկու ձեռնարկատերերը մեղադրվել են 315.2 հոդվածով (դիմադրություն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ):

Մաքսային կետում կոնֆլիկտի պատճառ հանդիսացել է այն, որ ձեռնարկատերերը հրաժարվել են կաշառք վճարել: Հենց դրանից հետո նրանք ձերբակալվել են:

 

Դիտվել է 629 անգամ:
Print Friendly

Leave a Reply