Խոակին Բոգոսյանը` «Բարսելոնայում»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 24, 2012 13:56

Խոակին Բոգոսյանը, որի հետ այդպես էլ չկարողացան լեզու գտնել, որպեսզի խաղա ֆուտբոլի Հայաստանի հավաքականում, ավստրիական «Զալցբուրգից»  կտեղափոխվի ֆուտբոլի Էկվադորի  չեմպիոն Գուայաքիլի «Բարսելոնա»:

Հիշեցնենք, որ 25-ամյա  հարձակվողը  արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզից»  տեղափոխվել էր «Զալցբուրգ», հետո էլ  վարձավճարով պաշտպանում էր Մոնտևիդեոյի «Նասիոնալի» պատիվը, որի կազմում դարձել է Ուրուգվայի չեմպիոն:

Ինչ վերաբերում է նրա նոր թիմին, ապա «Բարսելոնան»  հեղինակավոր ակումբ է, 14 անգամ դարձել է Էկվադորի  չեմպիոն:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply