Զավեն Անդրիասյանը 4-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 24, 2012 13:25

Գրոնինգենում անցկացվողզ շախմատի միջազգային մրցաշարի  երրորդ տուրում  Զավեն Անդրիասյանը, հանդես գալով սև խաղաքարերով, խաղաղ դաշն կնքեց ամերիկացի Դանիել Նարոդիցկու հետ: Մհեր Հովհաննիսյանը սպիտակներով ոչ-ոքի ավարտեց պարտիան ուկրաինացի Ալեքսանդր Կովչանի հետ, Վահե Բաղդասարյանը սպիտակներով պարտվեց հնդիկ Դիբիենդու Բարուային, Մարկ Բասենցյանը սևերով զիջեց իսրայելցի Յոչանան Աֆեկին:

Անդրիասյանը 2,5 միավորով 4-րդ տեղում է, Մհեր Հովհաննիսյանը նույնպիսի արդյունքով 13-րդն է: Վահե Բաղդասարյանը 2 միավորով 23-րդն է, իսկ Մարկ Բասենցյանը 1 միավորով 68-րդ տեղում է:

Դիտվել է 678 անգամ:
Print Friendly

Leave a Reply