Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 24, 2012 13:09

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (փոստա)-Քոբի հատվածում երթևեկության շարժն արգելված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:
Նույն ճանապարհի Զհինվալի-Գուդաուրի(փոստա) հատվածում շարժն արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ փոխադրամիջոցների համար շարժն ազատ է:

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply