Սոչիում երկրաշարժից սպորտային օբյեկտները չեն վնասվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 12:21

Սոչիի իշխանությունները խնդրում են բնակիչներին հանգստություն պահպանել  երեկ երեկոյան  տեղի ունեցած երկրաշարժից հետո:

6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սև ծովի ջրային տարածքում, աբխազական Սուխումիից 30 կմ հարավ, 10 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են Աբխազիայի ու Վրաստանի, Կուբանի, Ստավրոպոլի, Կաբարդինո-Բալկարիայի ու Կարաչևո-Չերկեսիայի  շրջանում: Իշխանությունների տեղեկացման համաձայն, ավերածություններ ու զոհեր չկան, Սոչիի օլիմպիական օբյեկտները չեն վնասվել (բոլոր կառույցները հաշվարկված են 9-բալանոց սեյսմակտիվության համար): Սա այս տարածաշրջանում  վերջին 20 տարվա ամենաուժեղ երկրաշարժն էր:

Դիտվել է 1399 անգամ:
Print Friendly

Leave a Reply