Արքայազն Հարին անձամբ ոչնչացրել է թալիբների ղեկավարին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 11:26

Բրիտանիայի թագուհու թոռը` արքայազն Հարին,  կառավարելով “Ապաչ” ուղղաթիռը,  Հիլմենդի տարածքում անցկացվող  մարտական օպերացիայի ժամանակ հրթիռ է արձակել “Թալիբան” շարժման հրամանատարներից մեկի ուղղությամբ: Այդ նպատակի համար արքայազնը օգտագործել է “Հելֆայր” (դժոխքի կրակ) հրթիռ, որը  սովորաբար կիրառվում է տանկեր ոչնչացնելու համար: Մեկ արկի արժեքը 68 հազար դոլար է, երկարությունը` 1,63 մ, քաշը` 55 կգ:

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply