Իսլամիստներն ավերում են Տիմբուկտուի սրբազան դամբարանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 11:16

“Անսար ադ-դին” (Կրոնի պահապաններ) արմատական խմբավորումն ավերում է Մալիի Տիմուկտու քաղաքի սրբավայրերը:

Նրանք կեռերով քանդում են հնագույն դամբարանները:  “Ալլահը հզոր է: Ոչ մի դամբարան չի մնալու, քանի որ դրանք  Ալլահին դուր չեն գալիս: Մենք պատրաստվում ենք հողին հավասարեցնել քաղաքային արվարձաններում գտնվող բոլոր դամբարանները”,-հայտնել է  զինյալների ներկայացուցիչ Աբու Դահարը:

Մինչդեռ, Տիմբուկտուի 333 դամբարաններից 16-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ են համարվում:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply