Կահիրեում դիմակավորված մարդիկ հարձակվել են նախագահի ընդդիմախոսի վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 10:35

15  դիմակավորված տղամարդիկ   քարեր են նետել  Դատավորների գերագույն խորհրդի նախագահի վրա:

Դեպքը կատարվել է մամուլի համաժողովից հետո, որտեղ Զանդը քննադատել էր նախօրեին անցկացված քվեարկությունը: ”Եգիպտոսի դատավորները դեռևս երբեք երկրի պատմության մեջ նման ստորացման չեն ենթարկվել, ինչպես այսօր”,-հայտարարել էր նա մինչ հարձակումը:

Եգիպտական որոշ պորտալների տեղեկացման համաձայն, անծանոթները նաև հրազեն են կիրառել : Ոստիկանությանը հաջողվել է միայն նրանցից  3-ին  բռնել:

Զանդը նախագահ Մուրսիի գլխավոր ընդդիմախոսներից է և փորձում է խոչընդոտել երկրում իսլամիստների կողմից իշխանությունների մոնոպոլիզացիան:

Կարծիք կա, որ հենց նա է դատարանների ու դատավորների գործունեությունն  ի նշան նոր սահմանադրական դեկլարացիայի դեմ բողոքի  դադարեցնելու գաղափարի հեղինակը:

Կոլեգիայի անդամ դատավորները նույնպես հրաժարվել են մասնակցել քվեարկությանը, հուսալով , որ կասկածի տակ կդնեն դրանց լեգիտիմությունը:

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply