Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 23, 2012 17:06

ՀՀ ԱԻՆ «ՍՊԱԾ» գործակալությունը տեղեկացնում է, որ տեղական ժամանակով ժամը 10.39-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում` Խոյ քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։

ՀՀ-ում երկրաշարժը զգացվել է Կապան և Ջերմուկ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ։

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply