Պապը այցելել է բանտ և ներում շնորհել նախկին սեղանապետին, ով անձնական ինֆորմացիայի արտահոսքի աղբյուր էր հանդիսացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2012 0:21

Բենեդիկտոս պապը անակնկալ Սուրբ ծննդյան այցելություն է կատարել բանտարկված իր նախկին սեղանապետին և ներում շնորհել նրան պապական արքունիքում տեղի ունեցող կաշառակերության փաստեր պարունակող փաստաթղթեր գողանալու և հրապարակելու համար:

Ոստիկանության շտաբից հայտնում են, որ Գաբրիելը՝ սեղանապետը, հոկտեմբերի 6-ին մեղադրվել էր գողության մեջ և դատապարտվել 18 ամիս ազատազրկման:

Հայր Ֆեդերիկո Լոմբարդինին՝ Վատիկանի պալատի խոսնակը, նշել է, որ սա հայրական վերաբերմունք էր մի մարդու նկատմամբ, որի հետ մի քանի տարի շարունակ պապը կիսել է իր առօրյան:

Գաբրիելը ձերբակալվել էր մայիսին, երբ նրա անձնական իրերից հայտնաբերվել էին պապի աշխատասենյակից գողացված բազմաթիվ փաստաթղթեր:

Այս բոլոր տեղեկությունները նախկին սեղանապետը հրապարակել էր մամուլում, որից հետո Բենեդիկտոսի պապականության շուրջ մեծ սկանդալ էր բարձրացել, որը հայտնի է «Վատիլիքս» անվամբ:

Գաբրիելը քննիչներին հայտնել է, որ ինքը այդ տեղեկությունները հրապարակել է, քանի որ Եկեղեցում չարիք և կոռուպցիա էր տեսնում, որը թաքցվում էր պապից:

Վատիկանից հայտնում են, որ Գաբրիելը այլևս չի աշխատի Վատիկանում, սակայն նրան կօգնեն նոր աշխատանք գտնել և իր ընտանիքի հետ նոր կյանք սկսել նրա սահմաններից դուրս:

Գաբրիելը այսպես կոչված «պապական ընտանիքի» անդամ էր, որի մեջ մտնում են 10-ից քիչ թիվով մարդիկ, ովքեր ունեն ուղիղ դեպի պապի բնակարան տանող վերելակի բանալին:

.

Դիտվել է 1018 անգամ:
Print Friendly

Leave a Reply