Չինաստանը հրապարակում է իր հակածխախոտային ծրագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2012 21:51

Երեկ ծխողների թվով աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող Չինաստանը հրապարակեց նրանց թիվը կրճատելու՝ 2005թ. պայմանագրի մաս կազմող ծրագիրը: Այդ ծրագրի մեջ նրանք չեն կիրառի նախազգուշացնող նկարներ, ինչպիսիք են փչացած ատամները և ախտահարված թոքերը:
Երեկ արդյունաբերության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացրեցին, որ Չինաստանը ծրագրում է մինչև 2015թ. 25 տոկոսով կրճատել ծխողների թիվը:
Նախարարությունից նաև հայտնեցին, որ Չինաստանում կան 300 միլիոն ծխողներ, որը կազմում է Չինաստանի տղամարդ ազգաբնակչության կեսը, իսկ մոտավորապես 740 միլիոն բնակիչներ ենթարկվում են երկրորդային ծխելու ռիսկի: Ծխախոտի արտադրությունը Չիանաստանում 2010 թ.-ի տվյալներով ապահովում է 20 միլիոն աշխատատեղ, ինչպես նաև՝ հարկաբյուդջետային եկամուտների 6%-ը:
Ապրիլին Չինաստանի առողջապահության նախարար Չեն Չժուն նշել էր, որ ծխելուց ամեն տարի Չինաստանում մահանում է 1 միլիոն մարդ, որը, իհարկե, վտանգում է երկրի աշխատուժի թվաքանակը:
Չինաստանի ծխախոտի վերաբերյալ նոր ծրագիրը մշակվել է արդյունաբերության, առողջապահության, ֆինանսների, արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև ծխախոտի, մաքսային, անվտանգության և արդյունաբերության գլխավոր վարչությունների համատեղ գործունեությամբ:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply