Տիեզերական խառնարանները թյուրքական անուններ են կրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2012 20:24

Տիեզերքի ուսումնասիրության գիտահետազոտական «Չագ» կենտրոնի նախագահ Մեհմեդ Էմին Օզելը «Anadolu» գործակալության թղթակցին հայտնել է, որ Լուսնի մակերևույթի մի քանի խառնարաններ անվանվել են թյուրքական այնպիսի գիտնականների անուններով, ինչպիսիք են Իբն Սինան և Նասրեդդին Թուսին:
Օզելը նշել է նաև, որ մեր արեգակնային համակարգի շատ երկնային մարմիններ և մակերևույթի ձևեր թյուրքական ծագման անուններ ունեն: Նա ընգծել է, որ Վեներա մոլորակի մակերևույթային ձևերը այն նշանավոր կանանց անուններն են կրում, որոնք իրենց հետքն են թողել մարդկության պատմության մեջ:
«Վեներայի մակերևույթի խառնարաններից մեկը կրում է նշանավոր թուրք գրող Հալիդե Էդիփ Ադըվարի անունը, մեկ այլ խառնարան կոչվել է 14-րդ դարի թուրք բանաստեղծուհի Միհրա Հաթունի անունով»,-հաղորդել է Օզելը:

Դիտվել է 1067 անգամ:
Print Friendly

Leave a Reply