«Ձմեռ պապը» տոնական տրամադրություն է բերում Սենդի փոթորկից տուժած շրջանների երեխաներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2012 20:17

Իրական կյանքում քաղաքական խորհրդատու Մայքլ Սիարաֆոն տոնական այս շրջանում որոշել է Ձմեռ պապի դեր ստանձնել:

31 տարեկան Սիարաֆոն պարզապես ցանկացել է, որ հոկտեմբերին Նյու Յորքի և Նյու Ջերսիի Սենդի փոթորկից տուժած հատվածներում ապրող երեխաները ևս լավ տոներ ունենան:

Չնայած որ նա մամուլի միջոցով հրապարակել էր «Սենդի վերաբերյալ գաղտնի ծրագրի» գործունեության մասին, երեխաների համար խաղալիքների նվիրատվություններ հավաքելու նպատակով, սակայն նա անձամբ էր գնացել տուժած շրջաններ նվերները բաժանելու:

Սիաֆարոն Associated Press-ին հայտնել էր, որ այս ծրագրի նպատակն էր երեխաներին տալ այն խաղալիքը, որը նրանք շատ են սիրում կամ էլ խնդրել էին Ձմեռ պապից:

Նա հույս ուներ մոտավորապես 1.000 նվեր բաժանել երեխաներին:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply