Մահապարտ ահաբեկիչները հարձակում են գործել Նիգերիայի բջջային օպերատորների վրա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2012 19:54

Այսօր Նիգերիայի հյուսիսային քաղաք Կանոյում երկու մահապարտ ահաբեկիչներ հարձակում են գործել երկու հեռախոսային օպերատորների վրա:
Հնդկական Airtel և հարավաֆրիկյան MTN օպերատորները ահաբեկիչների թիրախն էին:
Իսլամական Կոկո Հարամ աղանդը նախկինում նույնպես պայթեցրել է հեռախոսային կայմեր և հեռախոսային ընկերությունների գրասենյակներ:
«Ոստիկաններին հաջողվեց կրակել Airtel-ի վրա հարձակում գործած տղամարդուն մինչև ռումբի պայթելը, իսկ MTN-ի գրասենյակի մոտ մեքենան բախվել էր ցանկապատին: Զոհեր չկան»,-ասում է Կանոյի ոստիկանապետը:
Անվտանգության աշխատակիցներից մեկը վիրավորվել և հոսպիտալացվել է:
Ընկերությունների Հնդկաստանում գտնվող շտաբ կայանը զերծ է մնացել մեկնաբանություններ տալուց:

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply