Թուրքիայում փորձնակ ուսուցիչները պետք է գլխաշոր կրեն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 22, 2012 16:03
Թուրքիայի “Արդարություն և զարգացում” կուսակցությունը (ԱԶԿ), որը թույլ տվեց գլխաշոր կրել դպրոցներում, հիմք դրեց նաև այն հնարավորությանը, որ մանկավարժական ֆակուլտետների վերջին կուրսերում սովորող դասատուների թեկնածուները, ովքեր որպես փորձնակ աշխատելու են դպրոցներում, ևս գլխաշոր կրեն:
Թուրքիայի Ազգային կրթության նախարարությունը ԱԶԿ-ի հետ մտերմությամբ հայտնի “Էղիթիմ-բիր-սեն” արհմիության պահանջով պաշտոնական հրահանգով է հանդես եկել, համաձայն որի` մանկավարժական ֆակուլտետների վերջին կուրսերում սովորող դասատուների թեկնածուներին դպրոցներում գլխաշորով որպես փորձնակ աշխատելու հնարավորություն է ընձեռվելու: Ինչպես տեղեկացնում է թուրքական “Այդընլըք” թերթը, այս որոշումից հետո միևնույն արհմիությունը դիմել է նախարարությանը` դպրոցներին կից մզկիթներ բացելու համար: Այս ամենը կրթական շրջանակների հակազդեցության պատճառ է հանդիսացել:






Facebook
Tweet This
Email This Post
